ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Սեփական ընտրողներին հանձնեցին հանրապետական ղաչաղների քմահաճույքին»

«Սեփական ընտրողներին հանձնեցին հանրապետական ղաչաղների քմահաճույքին»
18.01.2013 | 19:49

«Մենք համոզված ենք, որ ժողովրդի կամքով պատգամավոր ընտրված քաղաքագետից մանդատը խլելը և մարտի մեկի սպանդի գլխավոր կազմակերպիչներից մեկին հանձնելը, այդ նույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանի դեմ երեք շինծու դատական գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, քան դաժան քաղաքական հաշվեհարդար՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հմայակ Հովհաննիսյանի ջանքերով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման համար»,-ասված է Հայաստանի քաղաքագետների միության տարածած հայտարարությունում, որը ծանուցում է նաև , որ հունվարի 21-ին Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ սուտ մատնության հոդվածով հարուցված քրեական գործի դատավարությունը: «Սույն ծրագրի իրագործման նպատակները բացահայտվեցին 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ժողովրդի անունից հանդես եկող փարիսեցիները սեփական ընտրողներին առանց խղճի խայթի հանձնեցին հանրապետական ղաչաղների քմահաճույքին»,-նշել են քաղաքագետները և կոչ արել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, քաղաքական ակտիվիստներին, միջազգային կազմակերպություններին, հետևել այս դատավարությանը:
Հայտարարությունն ուղղված է նաև արցախահայությանը: «Պատերազմի դժվար տարիներին ՀՔՄ-ն, Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ, սարի նման կանգնեց արցախահայության թիկունքին,-շեշտում են քաղաքագետները՝ մատնացույց անելով տվյալ ժամանակահատվածում մամուլում տեղ գտած հրապարակումները և շարունակում:-Այսօր, երբ ձեր երկրացին Հանրապետության նախագահի պաշտոնի բարձունքից ապերախտաբար ուրացավ մեր վաստակը, ենթարկելով հալածանքների այն նույն մարդուն, ով մշտապես իր գիտելիքներով նեցուկ է եղել ձեզ, մի՞թե լռելու եք, մի՞թե առաջնորդվելու եք այսօր մոդայիկ դարձած ազգակործան մոտեցմամբ՝ «ղարաբաղցին ղարաբաղցուն չպետք է հակադրվի»»:
Հայտարարությունն ավարտվում է «միացման» կոչով. «Միասին ապացուցենք աշխարհին, որ մեզանում խորթ եղբայրներ ու քույրեր չկան՝ բոլոր հայերը հարազատներ են և միահամուռ հակադրվում են Հայաստանում այսօր գերիշխող անարդարությանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ